Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

2023-ից ի վեր սառեցվել է Ուկրաինային տրամադրվող 6.6 միլիարդ եվրոյի օգնությունը․ Կալլաս

Blog Image

2023 թվականից ի վեր Եվրոպական խաղաղության հիմնադրամում սառեցվել է Ուկրաինային տրամադրվող 6.6 միլիարդ եվրոյի օգնությունը, ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ միջոցները 2023 թվականից ի վեր սառեցված են մնացել ԵՄ երկրների միջև առկա անհամաձայնությունների պատճառով։

Ուկրաինան բախվում է իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների պակասի հետ։ Կալլասը նշել է, որ ԵՄ-ն փորձում է լրացուցիչ զինամթերք գտնել ինչպես իր երկրներում, այնպես էլ ԵՄ-ից դուրս։ «Մենք գիտենք, որ ԵՄ որոշ երկրներ դեռևս ունեն հրթիռներ, որոնց ժամկետը շուտով կլրանա։ Հետևաբար, շատ լավ կլինի, եթե նրանք դրանք նվիրաբերեն Ուկրաինային։ Մենք նաև փնտրում ենք ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ, որոնք կարող են իրենց հակաօդային պաշտպանության հրթիռները նվիրաբերել Ուկրաինային, բայց դա, իհարկե, շատ դժվար է», - մանրամասնել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Իռլանդիայում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո Կիեւին հետագա ռազմական օգնության վերաբերյալ կոնկրետ որոշումներ չպետք է սպասել։

Send