Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«ՄԱԿ-ի ներուժը դեռևս հեռու է իրացված լինելուց», «Արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացը անշրջելի է»․ Պուտին

Blog Image

Արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացն անշրջելի է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ 

- Խոսքը վերաբերում է նոր, իսկապես արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման մասին։ Այս գործընթացը օբյեկտիվ է և, անկեղծ ասած, ինչպես բոլորն արդեն հասկանում են, անշրջելի։ Շատ պետություններ այժմ ձգտում են ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը, պաշտպանել իրենց օրինական շահերը և ակտիվորեն մասնակցել միջազգային գործերին։

- Ամեն ինչ չէ, որ ՄԱԿ-ի աշխատանքի մեջ հաճելի կամ բավարարող է, բայց դա միշտ էլ այդպես է եղել։ ՄԱԿ-ի ներուժը դեռևս հեռու է իրացված լինելուց. պետք է ջանքեր գործադրվեն դրա արդյունավետությունը բարելավելու համար։ ՄԱԿ-ը պետք է պահպանի իր գործառույթները՝ որպես շահերի ներդաշնակեցման հիմնական մեխանիզմ. մեկ կամ մի քանի երկրների շահերը չպետք է առաջ մղվեն:

 

Send