Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վաշինգտոնը պատրաստ չէ քննարկել որևէ համաձայնագիր Ռուսաստանի հետ, քանի դեռ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը չի ավարտվել․ Reuters

Blog Image

Միացյալ Նահանգները պատրաստ չէ քննարկել տնտեսական զիջումներ կամ որևէ այլ համաձայնագիր Ռուսաստանի հետ, քանի դեռ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը չի ավարտվել, հայտարարվել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի երկկողմ հանդիպումից հետո, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրի։

Երբ Սիլուանովը փորձել է քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ», Բեսենթը ընդհատել է նրան և ասել. «Մինչև հակամարտությունը չավարտվի, ոչինչ հնարավոր չէ»։

Ամերիկացի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրն է եղել։

Հանդիպումը տեղի է ունեցել երեկ ԱՄՆ Աշվիլ քաղաքում։ Շարունակությունը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են «ռուս-ամերիկյան համագործակցության հարցեր ֆինանսական ուղղությամբ և G20-ի շրջանակներում համագործակցության հարցեր»։

Սիլուանովը նաև ելույթ է ունեցել G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման ժամանակ։ «Financial Times»-ի աղբյուրները հայտնել են, որ նա չի մասնակցել «ընտանեկան լուսանկարին» այն պատճառով, որ մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ հրաժարվել են լուսանկարվել ռուս նախարարի հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնյաները FT-ին հաստատել են, որ Բեսենթը գագաթնաժողովում հանդիպել է Սիլուանովի հետ։ Նրանցից մեկի համաձայն՝ Բեսենթը «արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի ֆինանսների նախարարի հետ և աջակցել է նախագահի՝ համաշխարհային խաղաղության ձգտումը»։

Թրամփը մեկնաբանել է Սիլուանովի մասնակցությունը միջոցառմանը՝ ասելով «կտեսնենք, թե ինչ կլինի»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է բոլորի հետ լեզու գտնել՝ նշելով, որ տիրապետում է այդ հմտությանը։

Ռոյթերսի տվյալներով՝ G20-ի հանդիպման ժամանակ Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փուլ, սակայն Սիլուանովի ներկայությունը «բավականին մտահոգիչ» ազդանշան է ուղարկել ԱՄՆ-ի կողմից այս հարցում համագործակցելու անպատրաստ լինելու մասին։

Send