Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայում խաղաղությունը կարող է հաստատվել առաջիկա շաբաթներին․ Լեհաստանի վարչապետ

Blog Image

Ուկրաինայում խաղաղությունը կարող է հաստատվել առաջիկա շաբաթներին, ոչ թե ամիսներին կամ տարիներին, ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Խաղաղությունը շատ մոտ է։ Անկասկած, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հիմք են տալիս հույս ունենալու, որ այս պատերազմը կարող է ավարտվել, և բավականին արագ, բայց դա դեռևս հույս է, հեռու 100% վստահությունից... Երբ ես ասում եմ, որ խաղաղությունը շատ մոտ է, նկատի ունեմ առաջիկա շաբաթներին, ոչ թե ամիսներին կամ տարիներին»,- նշել է Տուսկը։

«Մինչև հունվար մենք բոլորս պետք է միավորվենք՝ որոշումներ կայացնելու Ուկրաինայի ապագայի, աշխարհի այս մասի ապագայի վերաբերյալ», - ընդգծել է Լեհաստանի վարչապետը։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից Կիեւին առաջարկվող անվտանգության երաշխիքները հիմք են տալիս հույս ունենալ հակամարտության արագ ավարտի համար, բայց «Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել»։

Տուսի խոսքով՝ ԱՄՆ-ն հայտարարել է խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին մասնակցելու պատրաստակամության մասին։ Դա կարող է ներառել ամերիկյան զորքերի ներկայությունը սահմանին կամ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շփման գծի երկայնքով։

Send