Արդեն հայտնել ենք, որ ռուսական կողմը սահմանափակել է հայկական արտադրության որոշ ապրանքների ներկրումն իր տարածք։ Մասնավորապես, ռուսական կողմը խոսում էր բանջարեղենի, հանքային ջրի որոշ խմբաքանակի, ալկոհոլային խմիչքների և մրգերի մասին։
ՍԱՏՄ-ից MediaHub-ին հայտնեցին, որ երեկ ծանուցում են ստացել ռուսական կողմից, որը վերաբերում է լոլիկին, վարունգին, կանաչեղենին և ելակին։
«Այս մասով ծանուցվել ենք։ Երեկ ենք ստացել փաստաթուղթը։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել․ արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն»,- հայտնեցին տեսչական մարմնից։

Русский