Իսրայելն օրական հարձակումների ժամանակ սպանել է ավելի քան 1300 պաղեստինցի, չնայած գրեթե մեկ տարի առաջ հայտարարված հրադադարին, ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքը։
Տյուրքն ընդգծել է, որ Արևմտյան ափին Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների անեքսիան շարունակվում է անվերահսկելիորեն, չնայած Միջազգային դատարանի հստակ որոշմանը։
«Ի՞նչ պետք է արվի, որպեսզի պետությունները գործեն և կանխեն օկուպացիայի ամրապնդումը երկու պետությունների լուծման շրջանակներում պաղեստինցիների համար նախատեսված տարածքներում։ Դատապարտման խոսքերը դատարկ են հնչում միտումնավոր խախտումների և տառապանքների առջև»,- շեշտել է հանձնակատարը։

Русский