Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու հարված են հասցել Լիբանանի հարավում Քֆար Ռումման գյուղին։
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտանել է, որ եռահարկ բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու նորածին։ Հինգը վիրավորվել են։
Եվս 2 մարդ զոհվել է, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենայի։ Մահացածներ Ալի Շահրուրը և Հադի Ֆարհատը Իսլամական սկաուտական ասոցիացիայի շտապօգնության աշխատակիցներ են եղել։

Русский