Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Հարավային Կորեային չմասնակցել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Բաղային հայտարարել է, որ Թեհրանը Սեուլի ցանկացած ներգրավվածություն տարածաշրջանում ԱՄՆ ռազմական նախաձեռնություններին կդիտարկի որպես «ագրեսորին ուղղակի աջակցություն»։
Նա նշել է, որ Իրանը և Հարավային Կորեան ունեն ավելի քան 64 տարվա հարաբերություններ, որոնք զարգացել են փոխադարձ հարգանքի հիման վրա։ Սակայն նա զգուշացրել է, որ ստեղծված իրավիճակում Հարավային Կորեայի ցանկացած ռազմական ներկայություն կամ մասնակցություն Պարսից ծոցում ԱՄՆ գործողություններին կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ «Ներկայիս պայմաններում, երբ Իրանը արդար պաշտպանություն է իրականացնում Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողությունների և ռազմական հանցագործությունների դեմ, Պարսից ծոցի տարածաշրջանում մեկ այլ պետության ցանկացած ռազմական ներկայություն կամ մասնակցություն անխուսափելիորեն լուրջ հետևանքներ կառաջացնի», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Русский