ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել «Ամերիկյան օվկիանոս», սակայն Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչային դեմ է արտահայտվել այդ գաղափարին։
Նախագահի խոսքով՝ Մեքսիկական ծոցը և Օնտարիո լիճը վերանվանելու առաջարկներ անելուց հետո նա դիմել է Google-ի ղեկավարին՝ Ատլանտյան օվկիանոսը վերանվանելու առաջարկով։ Թրամփը պնդում է, որ Պիչային պատասխանել է, թե ընկերությունը չի կարող դա անել, քանի որ Ատլանտյան օվկիանոսը սահմանակցում է 27 տարբեր երկրների։
«Դուք ինձ խելագարեցնում եք»,- ասել է Պիչային։ «Իսկ ես պատասխանեցի, որ պարզապես կատակում էի»,- պատմել է Թրամփը Կանզասում հանրահավաքի ժամանակ։

Русский