Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Յակուբովիչն ընդգրկվել է Ուկրաինայի «Պատերազմ և պատժամիջոցներ» տվյալների բազայում

Blog Image

Ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչն ընդգրկվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) կողմից վարվող «Պատերազմ և պատժամիջոցներ» («War & Sanctions») տվյալների բազայում։

Պատճառներից մեկը նշվել է ռուս զինծառայողներին աջակցելը՝ «Պոլե չուդես» («Հրաշքների դաշտ») հեռուստահաղորդման միջոցով։ Այս մասին ասվում է ուկրաինական հետախուզական գերատեսչության կայքում հաղորդավարի վերաբերյալ առկա գրառման մեջ։

Ըստ տվյալների բազան կազմողների՝ Յակուբովիչն օգտագործում է «Պոլե չուդես» հաղորդումը՝ ռուս զինվորականներին աջակցություն ցուցաբերելու համար։ Մասնավորապես, հաղորդմանը մասնակցել են զինծառայողներ, որոնք հաղորդավարին տարբեր իրեր են նվիրել, այդ թվում՝ խոցված անօդաչու թռչող սարքեր, տանկերի մակետներ, ինչպես նաև «Սոլնցեպեկ» հրետանետային համակարգի մակետը։

 

Send