Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Հերթն ԱՄՆ-ինն է, իսկ Իրանի պահանջները միանգամայն հստակ են և հիմնավորված․ Իրանի ԱԳՆ

Blog Image

Թեհրանի կողմից նախկինում առաջարկված 7-օրյա ծրագիրը շարունակում է մնալ բանակցությունների հիմքը․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի։

«Այժմ հերթն ԱՄՆ-ինն է, իսկ Իրանի պահանջները միանգամայն հստակ են և հիմնավորված։ Որևէ համաձայնություն ձեռք չի բերվի, և Հորմուզի նեղուցը ո՛չ կբացվի, ո՛չ էլ կապահովվի, քանի դեռ չի վերացվել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը, և լիովին չեն բավարարվել Իրանի օրինական պահանջները...»,- նշել է Բաղային։

Ըստ դիվանագետի՝ ուղերձների փոխանակումը շարունակվում է, սակայն Միացյալ Նահանգները «պետք է հասկանա, որ առանց տնտեսական պատժամիջոցների վերացման և պարտավորությունների կատարման՝ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգություն հնարավոր չէ ապահովել միակողմանի հիմունքներով»։

Send