Դանիայի կառավարությունը որոշել է չմասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով կազմակերպիչների հայտարարությանը։
Դանիայի որոշումը պայմանավորված է Գրենլանդիայի շուրջ լարվածության սրմամբ, որը թագավորության կազմում ինքնավար տարածք է և բազմիցս միջազգային վեճերի և ԱՄՆ տարածքային պահանջների առարկա է դարձել։
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի գագաթնաժողովին
«Այս տարի հրավիրվել են Դանիայի կառավարության ներկայացուցիչները, և մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում համապատասխան կառավարության գործն է։ Մենք կարող ենք հաստատել, որ Դանիայի կառավարությունը ներկայացված չի լինի Դավոսում այս շաբաթ», - ասվում է հայտարարության մեջ։

Русский