Սիրիական բանակի գործողությունների շտաբը հայտնել է ««Սիրիայի դեմոկրատական ուժերին» կից որոշ զինված խմբավորումների և Ասադի վարչակարգի մնացորդների կողմից հրադադարի համաձայնագիրը խափանելու փորձերի մասին»։
Ալ-Հասաքա նահանգի ծայրամասում տեղակայված կառավարամետ ուժերի վրա հարձակման ժամանակ զոհվել է երեք զինվոր, իսկ մի քանիսը՝ վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները։
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կառավարամետ խմբավորումները հարձակվել են դաշինքի ուժերի վրա Ռաքքա նահանգի տարածքներում։ Բախումներ են գրանցվել նաև համանուն քաղաքի բանտի մոտ, որտեղ պահվում են «Իսլամական պետության» զինյալները։

Русский