Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գրենլանդիայի վեճի ֆոնին մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այսօր Բեռլինում ելույթ ունենալով՝ Մերցը ընդգծել է, որ նման միջոցառումները, առաջին հերթին, կվնասեն ԱՄՆ տնտեսությանը։
«Մաքսատուրքերը սովորաբար վճարում են նրանք, որոնց երկիր են ներմուծվում ապրանքները։ Այս դեպքում դրանք կվճարեն ամերիկացի սպառողները։ Մաքսատուրքերի նոր սպառնալիքները չեն ամրապնդում տրանսատլանտյան հարաբերությունները, այլ թուլացնում են դրանք», - ասել է նա։
Ըստ Մերցի՝ եվրոպական երկրների միջև «մեծ միասնություն» կա իրավիճակի գնահատման հարցում։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ եվրոպական ապրանքների վրա ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերը, ամեն դեպքում, կվնասեն Գերմանիայի և ԵՄ տնտեսություններին, գրել է «Բիլդ»-ը։
Գրենլանդիայի շուրջ սրվող հակամարտության ֆոնին, հունվարի 22-ին Բրյուսելում կկայանա ԵՄ արտակարգ գագաթնաժողով։ ԵՄ առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Վաշինգտոնի գործողություններին հնարավոր արձագանքները և առևտրային վեճի հետագա քայլերը։

Русский