Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր նախարարներն են «բան ու գործը թողած» քարոզարշավ իրականացնում

Blog Image

Մայիսի 8-ից հանրապետությունում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն են ունենում նաև նախարարներն ու մի շարք այլ պաշտոնյաներ։

Նախարարներից մի քանիսը, քարոզարշավին ներգրավվելու նպատակով, ձևակերպել են արձակուրդներ և ժամանակավորապես դադարեցրել իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը։ MediaHub-ն ուսումնասիրեց պաշտոնական փաստաթղթերը հասկանալու համար, թե ովքեր են արձակուրդում և որքան ժամանակով։

Եվ այսպես, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 13-14-ը ներառյալ:

Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 17 աշխատանքային օր և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-19-ը ներառյալ, մայիսի 22-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:

Գևորգ Պապոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Արձակուրդում է նաև երեկվա քարոզարշավն իր «անզգուշությամբ փչացրած» նախարար Արարատ Միրզոյանը։

Նրան տրամադրել են 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ ՝ 2026 թվականի մայիսի 8-ին, մայիսի 12-18-ը ներառյալ, մայիսի 20-25-ը ներառյալ, մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ։

Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Արձակուրդում է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարին հատկացվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ ՝ 2026 թվականի մայիսի 8-11-ը ներառյալ, մայիսի 13-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ: Գալյանին այդ ընթացքում կփոխարինի նրա տեղակալ Տիգրան Դադունցը, իսկ 2026 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը ներառյալ՝ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-ին: Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում փոխարինել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հատկացվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 17 աշխատանքային օր և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-20-ը ներառյալ, մայիսի 22-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:

Նրան արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինելո է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տրամադրել են 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-20-ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 15 օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 21-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ: Դավիթ Խուդաթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Արձակուրդում է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով մշտապես ակտիվ քարոզարշավ է իրականացնում, ի տարբերություն իր շատ թիմակիցների։

Նրան հատկացվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:

Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ մայիսի 17-20-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նույնպես արձակուրդում է, նրան տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 20 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:
Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին տրամադրել են 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 16 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ, մայիսի 13-17-ը ներառյալ, մայիսի 19-21-ը ներառյալ, մայիսի 23-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ: Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին հատկացվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-19-ը ներառյալ, մայիսի 21-27-ը ներառյալ, մայիսի 29-ին և հունիսի 4-ին: 2. Մխիթար Հայրապետյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send