Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Homplex Mall»-ում ինձ կեղծ ոսկի են վաճառել․ քաղաքացու ահազանգի հետքերով

Blog Image

MediaHub-ին դիմել է մի քաղաքացի, որը պնդում է՝ «Homplex Mall»-ում գտնվող խանութներից մեկում ոսկու անվան տակ այլ մետաղ են վաճառում։ 

«Խաբեության միջոցով «Golden fever» խանութում 585 հարգի ոսկու անվան տակ վաճառում են անհայտ ծագման մետաղ։ Ինքս գնել եմ, ստուգել են տարբեր ոսկերիչներ, ինչպես նաև բանկերում են ստուգել, պարզվել է, որ ոսկի չէ։ Բայց այդ խանութը տվյալ զարդն ամբողջ համացանցով տարածում է՝  նշելով, որ 585 հարգի ոսկի է։ Փաստորեն, այդ ամենն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- նշեց մեզ դիմած քաղաքացին։ 

Քաղաքացու ահազանգից հետո MediaHub-ը դիմեց նաև «Homplex Mall» առևտրի կենտրոն՝ հասկանալու, թե ի՞նչ խնդիր է եղել, արդյո՞ք իրենք կապ ունեն այդ խանութի հետ և կարո՞ղ է այնտեղ կեղծ ոսկի վաճառվել։

«Այդ խանութը Homplex-ի վարձակալներից է, մենք տարածք ենք տրամադրում և վաճառվող պրոդուկտի հետ կապ չունենք»,- ասացին «Homplex Mall»-ի PR բաժնից։

Մենք ուսումնասիրեցինք նաև տվյալ խանութի էջը, որում նշվում է, որ տվյալ զարդը 585 հարգի ոսկի է, անգամ նշվում է՝ քանի որ օր օրի ոսկին թանկանում է, հաճախորդները պետք է շտապեն ձեռք բերել զարդը մատչելի գնով։

Այս ամենը հաշվի առնելով՝ MediaHub-ը դիմեցինք նաև «Golden fever» խանութ՝ հասկանալու՝ հնարավո՞ր է արդյոք, որ իրենց մոտ կեղծ ոսկի վաճառված լինի։

«Մեզ մոտ վաճառվում է միայն 585 հարգի ոսկի և 925 հարգի արծաթ։ Այս պահին, քանի որ հաճախորդը մեզ չի դիմել, չունենք թևնոցը և ապացույցը, չենք կարող մեկնաբանություն տալ։ Բայց եթե հաճախորդը դիմի մեզ, բերի թևնոցը, գնանք միասին ստուգենք, և հանկարծ պարզվի, որ ոսկի չի, ապա պատասխանատվությունը կկրենք»,- նշեցին «Golden fever» խանութից։

Մարիաննա Արամյան

Send