Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Բանակ գնա, որ փող ստանաս». պարտադիր զինծառայությունն ուզում են դարձնել վճարովի

Blog Image

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել նոր առաջարկով։

«1.5-3 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր զորացրվող զինվորին։ Եթե 10.000+ քաղաքացի աջակցի՝  նախագիծը կմտնի շրջանառության մեջ»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Սարգսյանը։ 

Փաստացի, պատգամավորը հերթական նախագիծն է ուզում դնել շրջանառության մեջ, որը բանակում ծառայել-չծառայելը գումարային պրիզմայով է չափում։ Այդ հանգամանքին ոչ միանշանակ են վերաբերում թե՛ բանակաշինության մեջ ներդրում ունեցած ներկա ու նախկին զինվորականները, թե՛՝ փորձագետները։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը MediaHub-ի հետ զրույցում  նշում է՝ շատ վատ է վերաբերում այս նախագածին։

«Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ է, որովհետև խաղաղության համար պետք է պայմանագիր ստորագրվեր, բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Այս ամենին զուգահեռ մեր հարևան երկիրը ինտենսիվորեն զինվում է. լրացուցիչ անձնակազմն ավելացրել է, զորավարժությունների թիվը բազմապատկել, այսինքն՝ Ադրբեջանը պատրաստվում է լուրջ պատերազմի»,- նշեց փորձագետը։

Իհարկե, ըստ նրա, թիրախներից մեկն Իրանն է, բայց այդ աստիճան պատրաստվածությունը Ալիևի համար կլինի գայթակղություն, որ անհրաժեշտ  աշխարհաքաղաքական իրավիճակում արհեստածին պատրվակով ռազմական գործողություն սկսի։

Նահապետյանի խոսքով՝ բանակի մարտունակությունը աշխատավարձի չափով չի որոշվում։ 

Հիշեցնենք, որ ըստ Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծի, ժամկետային զինվորական ծառայությունը ավարտած բոլոր զինվորներին պետք է տրամադրել 1,5-3 մլն դրամ գումար, ոչ պետական բյուջեից։

«Առաջարկում եմ ստեղծել հատուկ ֆոնդ, որտեղ կմուտքագրվեն գործող և առաջարկվող օրենսդրական փոփոխություններից հետո մուտքագրվող բոլոր գումարները։ Տարվա ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը հավասարաչափ կբաշխվի այդ տարի զորացրվող զինծառայողների միջև։ Որքան մեծ թվով հետախուզվող քաղաքացիներ վերադառնան և վճարեն, որքան մեծ թվով դիմեն և դառնան ՀՀ քաղաքացի, այդքան ավելի մեծ գումար կհավաքագրվի ու կբաշխվի մեր զինծառայողների միջև»,- նշել է Հայկ Սարգսյանը։

Ըստ էության, նախագծի նպատակը երիտասարդին շահագրգռելն է, որ գնա բանակ, ծառայի, բայց հայրենիքի նկատմամբ պարտքն ու հայրենասիրությունը գումարով չափելի՞ են. հարցի պատասխանը գուցե ստանանք, եթե նախագիծը մտնի շրջանառության մեջ ու բերվի ԱԺ օրակարգ։ 

Էմմա Մարտիրոսյան

Send