Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Թալիբան»-ը բավականին հաջողությամբ է կառավարում Աֆղանստանը․ Լավրով

Blog Image

Աֆղանստանի գործող կառավարությունը իշխանության գալուց ի վեր արդյունավետորեն կառավարում է երկիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Աֆղանստանի հարցով «մոսկովյան ձևաչափի» խորհրդակցական հանդիպման բացմանը, որն անցկացվել է հատուկ ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, հայտնել է ՌԲԿ-ի թղթակիցը։

«Իշխանության եկած ազգային կառավարությունը՝ «Թալիբան» շարժման գլխավորությամբ, իր վերահսկողության տակ է առել երկրի տարածքը և, պետք է խոստովանել, բավականին հաջողությամբ է կառավարում այն», - ասել է Լավրովը։

Ռուսաստանը սկսել էր կապեր հաստատել թալիբների հետ դեռևս նրանց իշխանության վերադառնալուց առաջ. 2016 թվականին Մոսկվան նախաձեռնել էր Աֆղանստանի հարցով խորհրդակցական ձևաչափ, որին ավելի ուշ միացել էին շարժման ներկայացուցիչները։ Համագործակցությունը շարունակվել է նաև 2021 թվականի օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո, թեև Ռուսաստանը երկար ժամանակ պաշտոնապես չէր ճանաչել նրանց ձևավորած կառավարությունը։

Send