Արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը դիմել է դատարան՝ վիճարկելու խուզարկության այն օրդերների օրինականությունը, որոնք իրականացվել են ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այս մասին հայտնել են «The Telegraph»-ը և «Politico»-ն։
Էնդրյուն վիճարկում է այն օրդերները, որոնք թույլ են տվել Թեմզ Վոլի Thames Valley ոստիկանությանը խուզարկել նրա տունը Սանդրինգհեմի կալվածքում և նրա նախկին նստավայրը՝ Ռոյալ Լոջը (Royal Lodge) Վինձորում։ Օրդերները տրվել էին Օլդ Բեյլի (Old Bailey) դատարանի կողմից՝ ոստիկանության խնդրանքով։
Ըստ «The Telegraph»-ի՝ առաջիկա օրերին Բարձրագույն դատարանում տեղի կունենա փակ դռների հետևում անցկացվող լսում։ Լսման ընթացքում կքննարկվի Էնդրյուի դատական հայցի հետ կապված որոշակի փաստաթղթերի բացահայտման հարցը։
Լոնդոնի ոստիկանության բարձրաստիճան աղբյուրը զարտանք է հայտնել, որ արքայազնին բերման են ենթարկել՝ փոխանակ պարզապես հարցաքննության հրավիրելու։ «Վստահ չեմ, որ եթե հետաքննությունն իրականացներ Մետրոպոլիտենի ոստիկանություն, նրանք նույն մոտեցումը կընտրեին», - ասել է աղբյուրը։
Էնդրյուն բերման է ենթարկվել փետրվարի 19-ին (իր 66-ամյակին) պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով։ Նրան հարցաքննել են գրեթե 12 ժամ, որից հետո ազատ են արձակել հետաքննության շարունակման պայմանով։ Նրա տների խուզարկությունը տևել է մի քանի օր. քննիչները առգրավել են փաստաթղթեր և այլ իրեր։
Հետաքննությունը վերաբերում է Էպշտեյնին գաղտնի տեղեկատվության ենթադրյալ փոխանցմանը այն ժամանակահատվածում, երբ Էնդրյուն զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնը (2001-2011 թթ.)։ Ինչպես հայտնել է «The Wall Street Journal»-ը, ոստիկանությունը հետաքննել է կառավարական փաստաթղթերի փոխանցման վերաբերյալ մեղադրանքները։

Русский