Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսական զինվորականները կշարունակեն իրենց գործողությունները՝ անկախ նրանից, թե ինչ որոշումներ կկայացնեն երկրները Կիեւում․ Պեսկով

Blog Image

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մի շարք երկրների դիվանագետների հայտարարություններն այն մասին, որ նրանք չեն նախատեսում տարհանվել Կիեւից՝ չնայած ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացումներին։ «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները բազմիցս համապատասխան ծանուցումներ են տարածել... Մեր զինվորականները շարունակում են իրենց աշխատանքը։ Որոշումը կայացնում են հենց իրենք՝ երկրները», - ի պատասխան լրագրողի հարցի՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

▪️Ռուսական զինվորականները կշարունակեն իրենց գործողությունները՝ անկախ նրանից, թե ինչ որոշումներ կկայացնեն երկրները Կիեւում իրենց դեսպանատների գործունեության վերաբերյալ;

▪️Հենց Կիևի վարչակարգն է ընդլայնել քաղաքացիական տնտեսության ոլորտում թիրախների ցանկը, և Ռուսաստանի Դաշնությունը պատասխան քայլեր է ձեռնարկում դրա դիմաց;

▪️Ամերիկացի գործընկերների հետ զրույցներում բարձրացվում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության թեման;

 

Send