Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ավտոբուս է վթարի ենթարկվել. վիրավnրներ կա՞ն

Blog Image

Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Honda» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին հայտնեց, որ մեղավորությունը իրենց մեքենայինն է եղել։

«Մեղավորությունը նախնական գնահատականով ավտոբուսինն է եղել, հետևից հարվածել է, մյուսները շղթայական են  դարձել։ Տուժածներ և վիրավորներ չկան։ Բոլոր մեքենաները ապահովագրված են, և բոլոր վթարների դեպքում  փոխհատուցումը անում է ԱՊՊԱ-ն»,- ասաց Ասատրյանը։

Ալիտա Եղիազարյան

Send