Իրանը երբեք չի խուսափի Միացյալ Նահանգների հետ իրական և լուրջ բանակցություններից, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ջալալին նշել է, որ սրանք քննարկումներ են, որոնք ուղղված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արդար և հավասարակշռված համաձայնության հասնելուն։
Ըստ դիվանագետի՝ Արևմտյան պետությունները չպետք է միջամտեն Կասպից ծովի երկրների ներքին և արտաքին քաղաքականության գործընթացներին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ընդգծել է բացառապես հինգ երկրների միջև համագործակցության շրջանակը պահպանելու անհրաժեշտությունը։ Թեհրանի մոտեցումը, նաև Մոսկվայի մոտեցումը, հիմնված է այն սկզբունքի վրա, որ Կասպից ծովի ռեսուրսների անվտանգությունն ու կառավարումը պետք է իրականացվեն Կասպից ծովի պետությունների կողմից՝ առանց արտատարածաշրջանային և արտաքին ուժերի միջամտության», - ասել է Մոսկվայում Իրանի դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ այս մոտեցումը գործնականում իրականացնելու համար Կասպից ծովի հինգ պետությունները մշակում են համագործակցության մի քանի ոլորտներ։

Русский