Իրանի նախագահի Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ ավելի քան 12 օր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերը պետք է գործեն առավելագույն զսպվածությամբ, եթե ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա, ասել է նրա գործադիր հարցերվ տեղակալ Մոհամմադ Ջաֆար Ղաեմպենահը լրագրողներին։
«Զենքերով և դանակներով անձինք, նաև ռազմական և անվտանգության օբյեկտների վրա հարձակվողները համարվում են անկարգություններ կազմակերպողներ։ Անվտանգության ուժերը պետք է ապահովեն երկխոսություն ու խաղաղ հաղորդակցություն և լսեն ժողովրդի պահանջները», - մեջբերել է նա Պեզեշկիանի խոսքերը։

Русский