Իրանը չի նահանջի, Թրամփը պետք է կենտրոնանա իր սեփական երկրի կառավարման վրա, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ հանդես գալով ուղերձով։
«Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանությամբ և ինքնագոհությամբ, դատում է ամբողջ աշխարհին, պետք է իմանա. որպես կանոն, բռնապետերն և ամբարտավան տերությունները, ինչպիսիք են փարավոնը, Նեբրովթը, Ռեզա Խանը, Մոհամմադ Ռեզան և այլք, տապալվել են հենց այն ժամանակ, երբ իրենց ամբարտավանության գագաթնակետին են եղել։ Սա նույնպես տապալվելու է», - հայտարարել է Խամենեին։
Ըստ Իրանի ղեկավարի՝ Թրամփի ձեռքերը ներկված են հազարից ավելի իրանցիների արյունով։
«Պատերազմի տասներկու օրերի ընթացքում զոհվեցին մեր հազարից ավելի հայրենակիցներ. բացի հրամանատարներից, գիտնականներից և պետական գործիչներից, զոհերի թվում էին նաև սովորական քաղաքացիներ։ Նա ինքը հայտարարեց. «Ես հրաման տվեցի, ես ղեկավարեցի պատերազմը»։ Այսպիսով, նա փաստացի խոստովանեց, որ իր ձեռքերը ներկված են իրանցիների արյունով։ Եվ դրանից հետո նա ասում է. «Ես աջակցում եմ Իրանի ժողովրդին»։ Այնուամենայնիվ, կան մի քանի անփորձ, անուշադիր և անմտածող մարդիկ, ովքեր հավատում են այս խոսքերին, ընդունում են դրանք որպես ճշմարտություն և գործում են նրա ցանկությունների համաձայն»։

Русский