Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Փաշինյանի ձեռքը կհասնի՞ Վեհափառին. նոր կալանքներ կլինե՞ն Եպիսկոպոսաց ժողովից առաջ

Մայր Աթոռը փետրվարի 16 -19-ը Եպիսկոպոսաց ժողով է գումարելու Ավստրիայում՝ Սանկտ Պյոլտենում։ Արտերկրում ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող և շահարկող մեկնաբանություններ են արվում, սակայն կան պատմական վկայություններ, ըստ որոնց՝ Մայր Աթոռը դեռ 354 թվականից ոչ միշտ է ժողովներ անց կացրել Էջմիածնում։

1956 թվականին էլ Եկեղեցու և հոգևորականների համար ժամանակները բարենպաստ չէին, այդ պատճառով էլ Վազգեն Առաջինը եպիսկոպոսաց ժողովը Կահիրեում արեց՝ խորհրդային բռնաճնշումներից խուսափելու համար։ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում ավելի պաշտպանված կլինի, ինչը հնարավոր չէր լինի Էջմիածնում։  Հայաստանից դուրս ապրող եպիսկոպոսների անվտանգությունն այսկերպ կապահովվի, բայց արդյո՞ք նույնը կարող ենք ասել այն հոգևորականների մասին, որոնք մեկնելու են Ավստրիա և վերադառնալու են Հայաստան։ 

Դեկտեմբերի 6-ին Մարսելից Երևան ժամանող Վեհափառին դիմավորելու համար օդանավակայան էին գնացել եկեղեցու հարյուրավոր աջակիցներ։ Նրանց միավորել էր նույն անհագստությունը՝ ոչ մի երաշխիք չկար, որ հենց «Զվարթնոցում» կաթողիկոսին չէին ձերբակալի։ Ավստրիա մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս էլ այդ երաշխիքները չեն լինելու։ 

«Տիրադավները շա՞տ պետք են Փաշինյանին, նրանք Փաշինյանի համար բեռ են՝  ընդամենը ստորագրություն դնող։ Փաշինյանը եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթաց է իրականացնում՝ զուգահեռ փորձելով նրանց ձեռքով ստեղծել հակաաթոռ»,- վստահ է Սուրեն Սուրենյանցը։ 

Ցավալի փաստ՝ մինչև Հայաստանում քաղաքական ստատուս-քվոն չփոխվի, եկեղեցու դեմ հալածանքը շարունակվելու է։ 

«Քանի դեռ առաջին համարի տակ Փաշինյանն է խաղում, քանի դեռ նա է օրակարգ թելադրում, իրավիճակը Հայաստանում ավելի է վատանալու»,- արձանագրում է քաղաքագետը։

Send