Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Կկարոտենք քեզ...Մի Հայաստան, մի Հռիփսիմե Հունանյան, կամ՝ չկա քիզի նման, Հռիփսիմե Հունանյան


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն այնքան վստահ էր, որ իր ենթականերին SMS-ներով աշխատանքից ազատող Փաշինյանը իրեն երբեք SMS չի գրի։ 

Անընդհատ շրջանառվում էր, որ Հունանյանը բարձրագույն կրթություն չունի, բայց պատգամավոր է, Ազգային ժողովի Առողջապահության հանձնաժողովի անդամ։ Շատ չանցած՝ նա նաև հավակնեց դառնալ հանձնաժողովի նախագահ և դարձավ։ 
Հանձնաժողովի նախագահ Հունանյանն աչքի է ընկել ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական, տնտեսական հարցերի վերաբերյալ պնդումներով ու կարծիքներով։  Ասում են՝ Հռիփսիմե Հունանյանի բարձրագույն կրթություն, մասնագիտական գիտելիքներ չունենալու փաստը վրդովեցրել է անգամ քպականներին։ 
 

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ինքնառաջադրվելու և ընտրվելու հետ կապված հանրային բողոքի ալիք բարձրացավ։ Հունանյանը միայն միջին մասնագիտական կրթություն ունի, բուհ չի ավարտել։ Բայց հայտարարեց, որ երկար ժամանակ ղեկավար անձ է եղել։ 

 ՔՊ պատգամավորը մի օր բողոքեց, թե բոլորն իր քերականական սխալների վրա են ուշադրություն դարձնում, մինչդեռ ինքը գրող է։ 
 Հռիփսիմե Հունանյանի ցանկացած հայտարարություն ու ելույթ օրվա սենսացիա էր դառնում։ 

 

Send