Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ամերիկան մեր սիրուն աչքերի համար չի գալիս Սյունիք. համաձա՞յն եք՝ մեր ջուրը ձեռքներիցս խլեն

Ադրբեջանի հետ համագործակցելու մասին Փաշինյանի հերթական հայտարարությունը մեզ սպառնացող նոր վտանգների տրցակը բացեց՝ Հայաստանի և Ադրբեջանաի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։

Oգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեցին հուշագրեր, որոնք ներառում են էներգետիկ ոլորտը՝ ատոմային էներգետիկան, կիսահողրդիչները, Հայաստանում արհեստական բանականության կենտրոններ ստեղծելը։ Իշխանությունը պարծենում է, թե քիչ մնաց՝ շուտով ԱՄՆ-ն մեր տնտեսությունը կզարգացնի։ Մենք գիտենք, որ Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ է։ Թուրքիան հենց Ռուսաստանի հետ է հզոր ատոմակայան կառուցում, որից իր մասնաբաժինն ընդամենը 49 տոկոս է՝ ոչ ավելի։

TRIPP-ի քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի էներգետիկ աղբյուրներից կտրելն է։

Գանք արհեստական բանականության թվային կենտրոնների և չիպերի արտադրության բուն խնդիրներին։ Դրանք կարող են Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, մարդկանց որոշակի խումբ մասնագիտական գիտելիք կստանա, բայց հենց այդ կենտրոնները դուրս գան Հայաստանից, աշխատողներն էլ՝ որպես շատ կարևոր ռեսուրս, լքելու են իրենց հայրենիքը։ Ինչպես, օրինակ, տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով IT ոլորտի մասնագետների հետ՝ հեռացան Ռուսաստանից աշխատատեղերի տեղափոխման պատճառով։ 

Ամերիկան մեր սիրուն աչքերի համար չի Հայաստանով հետաքրքրված։ Նա իր շահերն ունի։ Մենք քաղցրահամ ջրի պաշարներ ունենք, բայց չենք կարողանում դրանք ճիշտ կառավարել։ Հայաստանը, ըստ միջազգային ուսումնասիրությունների, գտնվում է անապատացման գոտում. նկատում է պետական կառավարման փորձագետ  Հովհաննես Ավետիսյանը։

Օգտագործել մեր տարածքը, մեր ջուրը, այն ուղղակի ոչնչացնել, Հայաստանը դարձնել անապատ, բազմաթիվ հիվանդությունների առաջացման ու տարածման օջախ. այս ռիսկերը կան։
Բնապահպանական, առողջապահական խնդիրներին ավելանալու է ժողովրդագրական աղետը՝ Արցախը բռնացավթած ու հայաթափած, Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիա իրականացրած Ադրբեջանը իր մարդկանց լցնելու է Սյունիք ու ամբողջ Հայաստան։

Send