Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կառավարության նիստում կրկին Ակադեմիական քաղաքի հարցն են քննարկում, հիմա ի՞նչ են մտածել

Blog Image

Այսօր՝ մարտի 12-ին, Կառավարության նիստի օրկարգում կրկին քննարկվելու է ակադեմիական քաղաքի հարցը։

Նախագծով, մասնավորապես, հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի (բացառությամբ՝ երաժշտության բաղադրիչի) ձևավորման համար խորհրդատվական ծառայություններ՝ արվեստների (բացառությամբ՝ երաժշտության բաղադրիչի) բնագավառում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության որակի լավարկման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով:

Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ ունեցող կազմակերպություն ներգրավելու պահանջով։ 

Կազմակերպությունից կատարվելու է խորհրդատվական ծառայությունների գնում մեկ անձից ընթացակարգով՝ միչև 368,778․0 բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP) համարժեք ՀՀ դրամի չափով՝ Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի (բացառությամբ՝ երաժշտության բաղադրիչի) ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացման նպատակով։

Send