Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեծ հարսանիքից՝ Բաքվի դատարան

Blog Image

Ռուբեն Վարդանյանի դատական գործը միայն մեղադրանքների ու դատավճռի մասին չէ։ Բաքվի դատարանում նրա գործունեության տարբեր դրվագներ են հայտնվել, այդ թվում՝ այն նախաձեռնությունները, որոնք տարիներ առաջ կապվում էին Արցախի հասարակական ու բարեգործական կյանքի հետ։ Ի՞նչ կապ ունի «Մեծ հարսանիքը» Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի հետ, և ինչպե՞ս է մի ուրախ օր տարիներ անց հայտնվել դատական նյութերում։
 
2008 թվականի հոկտեմբերի 16-ը Արցախում սովորական օր չէր. մեծ հարսանիք էր։ Ազգային բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ հարյուրավոր երիտասարդներ պսակադրվեցին Գանձասարի և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիներում՝ մեկ ցանկությամբ՝ ապրել, արարել ու ընտանիք կազմել հայրենի հողում։
 
Ռուբեն Վարդանյանը «Մեծ հարսանիքի» նախաձեռնության աջակիցներից էր։ Այսօր նա Բաքվի բանտում է։ Ադրբեջանական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ պաշտպանների փոխանցմամբ՝ մեղադրանքների շարքում հայտնվել են նաև նրա բարեգործական գործունեությունն ու «Մեծ հարսանիքի» հետ կապված դրվագները։
 
«Այդ օրը մենք քաղաքականության մասին չէինք մտածում։ Երբեք չէի պատկերացնի, որ տարիներ անց մեր հարսանիքը կարող է հայտնվել դատարանի նյութերում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է «Արցախյան մեծ հարսանիքի» ժամանակ ամուսնացած Նարինե Շադյանը։
 
Նա նշում է, որ իր համար ցավալի է, որ իր նոր կյանքի սկիզբը այսօր փորձում են ներկայացնել այլ կերպ։ «Ես չեմ կարող լռել։ Ես հայ կին եմ և հիշում եմ՝ ինչի համար էինք այդ օրը Արցախում»,- հավելում է նա։
 
«Մեծ հարսանիքը» պարզապես անցյալի հիշողություն չէ։ Այն մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ է, երբ Արցախում մարդիկ ոչ թե հեռանալու, այլ մնալու, ընտանիք կազմելու և ապագա կառուցելու ծրագրեր ունեին։

Send