Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարարը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ջիհադիստական ​​հարձակման փորձ

Blog Image

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Flydubai ընկերության չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպը որակել է ջիհադիստական ​​հարձակման փորձ։

Կացի խոսքով՝ հարձակումը կանխվել է մի քանի ուղևորների գործողությունների շնորհիվ, որոնք ներխուժել են օդաչուների խցիկ և օգնել վերականգնել ինքնաթիռի կառավարումը։

Չորեքշաբթի օրը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել և դրանից հետո արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։ Հետագայում լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և փորձել վթարի ենթարկել ինքնաթիռը։ Ըստ լրատվամիջոցների վերջին տվյալների՝ տուժած հրամանատարը ԱՄԷ-ի քաղաքացի է, իսկ հարձակվողը՝ երկրորդ օդաչուն, Օմանի քաղաքացի է։

Send