Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աղետի ազդանշան տված օդանավի թռիչքի ընթացքում անձնակազմի անդամները վերահսկողության տակ են առել իրավիճակը

Blog Image

Աղետի ազդանշան տված օդանավի թռիչքի ընթացքում արտակարգ իրավիճակի ժամանակ անձնակազմի անդամները վերահսկողության տակ են առել իրավիճակը, հայտնել է Flydubai ընկերությունը։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ չվերթի ընթացքում օդաչուների միջև վեճի պատճառները դեռևս չեն կարող հրապարակվել։

Օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Flydubai-ն Տաբուկ է ուղարկել երկու պահեստային ինքնաթիռ՝ ուղևորներին և անձնակազմին տեղափոխելու համար։

Flydubai-ի ինքնաթիռը վայրէջք են կատարել ընկերության աշխատակիցները, որոնք եղել են ուղևորների թվում․ այս մասին ավիաընկերությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Միջադեպը չի ազդել ավիաընկերության մյուս չվերթերի վրա։

Չորեքշաբթի օրը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել և դրանից հետո արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։ Հետագայում լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և փորձել վթարի ենթարկել ինքնաթիռը։ Ըստ լրատվամիջոցների վերջին տվյալների՝ տուժած հրամանատարը ԱՄԷ-ի քաղաքացի է, իսկ հարձակվողը՝ երկրորդ օդաչուն, Օմանի քաղաքացի է։

Send