Աղետի ազդանշան տված օդանավի թռիչքի ընթացքում արտակարգ իրավիճակի ժամանակ անձնակազմի անդամները վերահսկողության տակ են առել իրավիճակը, հայտնել է Flydubai ընկերությունը։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ չվերթի ընթացքում օդաչուների միջև վեճի պատճառները դեռևս չեն կարող հրապարակվել։
Օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Flydubai-ն Տաբուկ է ուղարկել երկու պահեստային ինքնաթիռ՝ ուղևորներին և անձնակազմին տեղափոխելու համար։
Flydubai-ի ինքնաթիռը վայրէջք են կատարել ընկերության աշխատակիցները, որոնք եղել են ուղևորների թվում․ այս մասին ավիաընկերությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Միջադեպը չի ազդել ավիաընկերության մյուս չվերթերի վրա։
Չորեքշաբթի օրը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել և դրանից հետո արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։ Հետագայում լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և փորձել վթարի ենթարկել ինքնաթիռը։ Ըստ լրատվամիջոցների վերջին տվյալների՝ տուժած հրամանատարը ԱՄԷ-ի քաղաքացի է, իսկ հարձակվողը՝ երկրորդ օդաչուն, Օմանի քաղաքացի է։

Русский