Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հակակոռուպցիոն կոմիտեն Աննա Հակոբյանի հետևից կգնա՞

Blog Image

Աննա Հակոբյանն այսօր հայտարարեց Կառավարական առանձնատնից հեռանալու և Փաշինյանի հետ քաղաքացիական ամուսնությունն ավարտելու մասին։

«Ինչպես արդեն հայտարարել էի՝ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այսօր` փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– ասել է Հակոբյանը։ 

Աննա Հակոբյանը չի բացառել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն։

«Չեմ բացառում, որ քրեական պատասխանատվության ենթարկվեմ, կյանք է, գուցե, հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած․․․ կապրենք, կտեսնենք»,- տեսանյութում ասել է Հակոբյանը։

MediaHub-ը փորձեց Հակակոռուպցիոն կոմիտեից ճշտել՝ արդյո՞ք Աննա Հակոբյանի նկատմամբ հարուցված գործ կա, և արդյո՞ք նա քրեական պատասխանատվության կենթարկվի։

Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub-ի հետ զրույցում նշեցին, որ նման գործ չկա։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը խուսափում էր մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու խոստման մեջ օրենքի խախտման առկայությունը կամ բացակայությունը։ Այն հարցին՝  արդյոք նշված խոստումը չի հանդիսանում նախընտրական շրջանում ընտրողների կարծիքի վրա ազդելու նպատակով բարեգործությունն արգելող օրենքի խախտում, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հրաժարվել էր մեկնաբանել այս կոնկրետ օրինակը, որպեսզի հայտնած կարծիքը չկանխորոշի գործընթացը, եթե համապատասխան ազդակ ստացվի:

Send