Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի տիկինը հայտարարեց, որ ավարտվում է իրենց քաղաքացիական ամուսնությունը, և որ ինքը լքում է կառավարական ամառանոցը։
Թե ինչո՞ւ Աննա Հակոբյանը հենց այս փուլում նման որոշում կայացրեց, շատերի համար անհասկանալի է, թեև շատերը սա դիտարկում են որպես հերթական PR արշավ։
«Իրենք նորմալ մարդիկ չեն, և իրենց ոչ մի բանն էլ նորմալ չէ։ Ո՛չ ամուսնությունն է նորմալ եղել, ո՛չ ապրելը, ո՛չ բաժանվելը։ Եվ քանի որ իրենք էլ անազնիվ ու վտանգավոր մարդիկ են, իրենց հետ կապված հարաբերություններին հնարավոր չէ առողջ բանականությամբ գնահատական տալ»,- MediaHub-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա կարծիքով՝ այս ամենի մեջ ինչ-որ կեղծիք կա, իսկ թե ինչն է՝ ժամանակը ցույց կտա։
Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութում Ղազարյանը դերասանություն է նկատել, ինչպես ինքն է նշում՝ իրական ապահարզանի դեպքում նման բեմականացում չի արվում։
«Հիմիկվանից ասում ա՝ իր դեմ քրեական գործ է հարուցվելու, դա, կարծես թե, պայմանավորվածություն լինի։ Ցուցադրում են էլի՝ հեսա Աննային կբռնեն, բոլորս դրա մասին կխոսենք, հետո Փաշինյանը կասի՝ կոռուպցիայի դեմ պայքարում նույնիսկ իր կնոջը չի խնայում»,- ասաց Ղազարյանը։
Նա հիշեցրեց 2021 թվականի նախընտրական շրջանը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գերիների վերադարձի համար պատրաստ է անգամ իր մինուճար որդուն՝ Աշոտ Փաշինյանին հանձնել Արդբեջանին։
«Ո՛չ Աշոտը գնաց, ո՛չ էլ գերիները եկան, բայց ամբողջ նախընտրական քարոզարշավը դրա վրա էր կառուցված։ Հիմա կրկին նախընտրական շրջան ա, հեսա Աննային կբռնեն, նրա փաստաբանը ասուլիս կտա։ Եվ այսպես սրանք փորձում են հանրության ուշադրությունը սևեռել իրենց վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե անգամ իր հագուստն է թողնում պետությանը, Ղազարյանն ասաց․
«Պետությանը թողնում ա, որ ո՞վ հագնի, ի՞նչ ա նշանակում՝ իմ շորը թողնում եմ պետությանը։ Ինձ հետաքրքիր է՝ պետությունը ի՞նչ պիտի անի Աննայի հագուստը՝ պիտի տան Արարատ Միրզոյանի կնոջը, որ ինքը պետական կարիքների համար հագնի՞։ Եթիմի պես, ախր, վարձով շորը բերել են, ինքը հագել ա, էլի տարել, հետ ա տվել։ Ախր քո հագած շորը ո՞վ պետք ա հագնի կամ «սեքընդ հենդից» ինչի՞ ես շոր վերցրել-հագել․ դերասանություն է»։
Էմմա Մարտիրոսյան

Русский