Որոշ սննդամթերքներ կարող են նվազեցնել սթրեսը՝ մեծացնելով սերոտոնինի՝ «երջանկության հորմոնի» արտադրությունը, «Պրավդա»-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, էնդոկրինոլոգ և սննդաբան Աննա Գոնչարովան։
«Սննդամթերքները, որոնք կարող են նվազեցնել անհանգստությունը, ներառում են բանան, ավոկադո, սաղմոն, կապույտ պանիրներ, նաև շոկոլադ և շոկոլադե հիմքով ըմպելիքներ։ Դրանք պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը նպաստում է սերոտոնինի արտադրությանը, որը բարելավում է տրամադրությունը և մեծացնում սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը»,- բացատրել է մասնագետը։
Ըստ նրա՝ թթվասերը, կաթնաշոռը և այլ լիարժեք յուղայնությամբ կաթնամթերքները նույնպես կարող են բարելավել հուզական բարեկեցությունը։ Այնուամենայնիվ, կարևոր է այս բոլոր սննդամթերքները չափավոր օգտագործել։ Օրինակ՝ օրական չպետք է ուտել ավելի քան 10-15 գրամ շոկոլադ։

Русский