Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լոնդոնը ներկայացրել է «Ատլանտյան բաստիոնը»՝ Ռուսաստանի դեմ ստորջրյա պայքարի համար

Blog Image

Մեծ Բրիտանիան սկսել է աշխատանքները նոր տեխնոլոգիայի՝ «Ատլանտյան բաստիոնի վրա»՝ «ռուսական սուզանավային նավատորմի ակտիվության աճի պատճառով»։

Նախագիծը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Պորտսմութի ռազմածովային բազա այցելության ժամանակ։

Նախագիծը ռազմավարական պաշտպանության վերանայման մաս է կազմում և, ըստ Լոնդոնի, պատասխան է «ռուսական սուզանավային ակտիվության աճի»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Մեծ Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է ռուսական «Յանտար» հետախուզական նավը։ Միացյալ Թագավորության ռազմական հետախուզությունը նաև կարծում է, որ Ռուսաստանը «թարմացնում է իր նավատորմը՝ ստորջրյա մալուխների և խողովակաշարերի վրա հնարավոր հարձակումների համար»։

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ Ատլանտյան բաստիոնը կմիավորի ինքնավար մակերևութային և ստորջրյա տրանսպորտային միջոցներ, արհեստական ​​​​բանականության համակարգեր, թվային ենթակառուցվածքներ, ռազմանավեր և պարեկային ինքնաթիռներ։ Ծրագիրը կօգնի ստեղծել հիբրիդային ռազմածովային ուժեր, որոնք կարող են հայտնաբերել, հետևել ու հակազդել երկար հեռավորությունների վրա հնարավոր սպառնալիքներին։ Այս տեխնոլոգիան, ենթադրաբար, կպաշտպանի բրիտանական սուզանավերը Հյուսիսային Ատլանտիկայում։

Send