Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

901 միլիարդ դոլար․ ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է 2026 թվականի ռազմական բյուջեի նախագիծը

Blog Image

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հրապարակել է 2026 թվականի ռազմական բյուջեի նախագիծը՝ սահմանելով նոր ռեկորդ:

Օրենսդիրները առաջարկել են ռազմական բյուջե 8 միլիարդ դոլարով ավելի (901 միլիարդ դոլար), քան նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքն է եղել։ Սպիտակ տան ղեկավարը պաշտպանության համար խնդրել էր 892.6 միլիարդ դոլար։

Այս գումարը ներառում է Պենտագոնի և այլ պաշտպանական ու անվտանգության գործակալությունների ծախսերը։

Փաստաթղթերի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը սկզբում աջակցել է վարչակազմի խնդրանքին, մինչդեռ Սենատը առաջարկել է գումարը հասցնել 925 միլիարդ դոլարի։ Ի վերջո փոխզիջում է եղել։

 

Send