Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը

Blog Image

Եվրոպական միության յոթ երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային արագացնել Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվներով ֆինանսավորվող «փոխհատուցման վարկի» հաստատման որոշումը, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։

Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իռլանդիայի կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ դեկտեմբերին վարկի հաստատումը «կդնի Ուկրաինային ամուր դիրքում՝ պաշտպանվելու և արդար ու երկարատև խաղաղության շուրջ բանակցելու համար»։

Send