Ռուսաստանի Գերագույն դատարանը «Ժողովրդական պատգամավորների համագումար» կազմակերպությունը ճանաչել է որպես ահաբեկչական և արգելել երկրի տարածքում։
«Ժողովրդական պատգամավորների համագումարը» ստեղծվել է Լեհաստանում 2022 թվականին՝ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի նախաձեռնությամբ։
2023 թվականին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կազմակերպությունը հայտարարել է անցանկալի՝ նշելով, որ այն «ձգտում է իշխանության բռնի զավթմանը» և որ դրա նախկին անդամները «մերժում են Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը և քարոզում անջատողական կարգախոսներ»։

Русский