ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Netflix հոսքային ծառայության կողմից «Warner Bros.» մեդիակորպորացիայի ձեռքբերման հաստատման վերաբերյալ որոշման կայացմանը։
Թրամփը զգուշացրել է, որ դա «կարող է խնդիր լինել»։
Քենեդիի կատարողական արվեստների կենտրոնում լրագրողներին ԱՄՆ նախագահն ասել է, որ Netflix-ը «ֆենոմենալ աշխատանք» է կատարել և հոսքային ծառայության գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսին, որը անցյալ շաբաթ այցելել էր Սպիտակ տուն, անվանել է «հրաշալի մարդ»։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Netflix-ը շատ մեծ շուկայական մասնաբաժին ունի։ «Եվ երբ նրանք ձեռք բերեն «Warner Bros.»-ը, այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ կլինի։ Այնպես որ, չգիտեմ. դա տնտեսագետների որոշելիքն է։ Եվ ես նույնպես կմասնակցեմ այդ որոշմանը։ <...> Դա մեծ շուկայական մասնաբաժին է, դրանում կասկած չկա։ Դա կարող է խնդիր լինել», - հավելել է նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան «Warner Bros. Discovery»-ն համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix» հոսքային ծառայությանը 82.7 միլիարդ դոլարով:

Русский