Իսրայելը չի կարող շարունակել իր առճակատումը երկու միլիարդ մուսուլմանների և ամբողջ աշխարհում տարածվող հակասեմիտիզմի ալիքի հետ, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում. ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը Կատարում 23-րդ Դոհայի ֆորումի պանելային քննարկման ժամանակ։
«Մեծ Իսրայելի փիլիսոփայությունն ու տեսլականը կարող են իրականացվել բիզնեսի և բարգավաճման միջոցով։
Սակայն դա հնարավոր չէ իրականացնել աշխարհագրության միջոցով»,- ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ապակենտրոնացումը երբեք իսկապես չի աշխատել այս տարածաշրջանում որևէ տեղ։ «Նայեք Բալկաններին. մենք ամեն ինչ բաժանեցինք յոթ պետությունների, և միայն վատ եղավ։ Ես չգիտեմ այն հարցի ճշգրիտ պատասխանը, թե ինչպիսին է կառավարման ձևը այստեղ։ Բայց դա պետք է որոշվի տարածաշրջանների, ժողովուրդների, ցեղերի և մշակույթների կողմից»,- ընդգծել է դեսպանը լրագրողների հետ զրույցում։

Русский