Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ նվեր է ստացել Ժաննա Անդրեասյանը

Blog Image

MediaHub-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրից տեղեկանում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանից նվեր է ստացել:

Նվերի արժեքը կազմել է 81 հազար 110 դրամ: Ըստ փաստաթղթերի՝ Անդրեասյանը նվեր է ստացել պղնձե ծաղկամանների հավաքածու:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Էմմա Մարտիրոսյան

Send