Ռուսաստանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանության վրա ծախսել 17,1 տրիլիոն ռուբլի (178 միլիարդ եվրո), ինչը մոտ 27%-ով գերազանցում է բյուջեով սկզբնապես նախատեսված 13,5 տրիլիոն ռուբլին։
Reuters-ի՝ երկուշաբթի ուսումնասիրած կառավարական փաստաթղթերի համաձայն՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։
Փաստաթղթերը վկայում են, որ առաջիկա երեք տարիների ընթացքում պաշտպանությանն ուղղված ընդհանուր ծախսերը կկազմեն 50 տրիլիոն ռուբլի։ Reuters-ը նշել է, որ կառավարությունը նախկինում ծրագրել էր 2026 թվականին պաշտպանության վրա ծախսել 12,1 տրիլիոն ռուբլի։ Սակայն փաստացի ցուցանիշը գաղտնի է պահվում, և ռազմական որոշ ծախսեր կարող են ներառված լինել նաև բյուջեի այլ հոդվածներում։
Կառավարությունը բարձրացրել է 2026 թվականի համար բյուջեի դեֆիցիտի կանխատեսումը՝ հասցնելով այն ՀՆԱ-ի 3,2%-ի (նախկինում՝ ՀՆԱ-ի 1,6%-ի փոխարեն)։ Նախատեսվում է, որ 2026 թվականին բյուջետային ծախսերը կավելանան 13,2%-ով՝ հասնելով 48,6 տրիլիոն ռուբլու (ՀՆԱ-ի 20,9%-ը)։

Русский