Հաքերները մուտք են ստացել ԱՄՆ պատերազմի նախարարության՝ անձնակազմի տվյալների կենտրոնի համակարգեր, հայտնել է «ABC News»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ գողացվել են Պենտագոնի ավելի քան 2,7 միլիոն գործող և 290 000 նախկին աշխատակցի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ։
Հասանելի դարձած ֆայլերը պարունակում են տեղեկություններ զինվորական և քաղաքացիական անձնակազմի պաշտոնների, ինչպես նաև անձնական տվյալների մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հաքերները տվյալների կենտրոնի համակարգերին հասանելիություն են ունեցել 2025 թվականի հոկտեմբերից մինչև ընթացիկ տարվա հուլիսը։ Ներկայում խոցելիությունը վերացված է։ Պենտագոնը պաշտոնական մեկնաբանություն չի տվել տվյալների արտահոսքի վերաբերյալ։
Պենտագոնի՝ անձնակազմի տվյալների կենտրոնը ծառայում է որպես ռազմական գերատեսչության՝ անձնակազմին վերաբերող տվյալների հիմնական պահոց։ Այնտեղ պահպանվում են տեղեկություններ ավելի քան 60 միլիոն զինծառայողի, պահեստազորայինի, քաղաքացիական աշխատակցի, կապալառուի, թոշակառուի և նրանց ընտանիքի անդամների մասին։

Русский