Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ պատժամիջոցների վերացման դիմաց․ Արաղչի

Blog Image

Պատժամիջոցների վերացման դիմաց Թեհրանը պատրաստ է որպես զիջում երաշխավորել, որ իր միջուկային ծրագիրը միշտ կմնա խաղաղ նպատկով, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Fox News»-ին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ չէ քննարկել իր հրթիռային ծրագրից հրաժարվելու հարցը, քանի որ այն երկրի ազգային անվտանգության և պաշտպանության հիմնական տարր է։ «Բալիստիկ հրթիռները մեր պաշտպանության միջոցներն են և պաշտպանության ամենահուսալի միջոցները. սա քննարկման առարկա չէ: Ինչո՞ւ պետք է մենք բանակցենք մեր բալիստիկ հրթիռների մասին, երբ դրանք մեզ անհրաժեշտ են մեր անվտանգության և պաշտպանության համար», - ասել է նա։

Արաղչին նաև հերքել է այն տեղեկությունները, որ ցուցարարներին կախաղան են հանելու։ «Կախաղան հանելու մասին խոսք անգամ չի կարող լինել... Սա այն ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը սկսվել է նախագահին [Թրամփին] այս ամենի մեջ ներքաշելու համար, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»:

Նրա խոսքով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել են ոչ թե հազարավոր, այլ մի քանի հարյուր մարդ: Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ Իրանում ներկայումս ցույցեր կամ բողոքի ցույցեր չկան. երկրում հանգստություն է տիրում։

Send