Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր․ Իրանի արտաքին գործերի նախարար

Blog Image

Թեհրանը ներկայումս չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Ներկայումս դրանք վերականգնելու ծրագրեր չկան, մինչև անվտանգության սպառնալիքները և դրանց հետ կապված խնդիրները չլուծվեն», - նշել է նա։

Նախարարի խոսքով՝ երկրի հրթիռային կարողությունները էական վնաս չեն կրել հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության ժամանակ։ Նա ասել է, որ հարձակումից հետո առաջացած դժվարությունները վերացվել են։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում։ Նրա խոսքով՝ իրադարձությունները բացահայտել են «թույլ կետեր»։

Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում, բայց դա «չի վկայում պատերազմի ցանկության մասին»։

Send