2008 թվականին Սոչիում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն արտահայտել է իր դեմ լինելը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Այս մասին գրված է «Զրույցի հուշագիր. Հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ» փաստաթղթում:
Պուտինը նաև հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները «էթնիկ» են, որոնց Վրաստանը բախվել է «դարեր շարունակ»:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, նրանք կարծում են, որ կարող են վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը ՆԱՏՕ-ի օգնությամբ: Արդյո՞ք սա ճիշտ ուղին է: Արդյո՞ք ճիշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական հովանոցն ու ռազմական գործողություններ սկսել Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այնտեղ նույնպես պարտիզանական պատերազմ կսկսվի, ինչպես Աֆղանստանում։ ՆԱՏՕ-ն կմիջամտի՞ այս հակամարտությանը։ Իհարկե՝ ոչ։ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի լուծել իր ներքին խնդիրները այլ միջոցներով։ Եթե անհրաժեշտ լինի, կանեն դա։ Այնտեղ էթնիկ խնդիրները դարեր շարունակ են տեղի ունենում։ Մենք պատրաստ ենք օգնել նրանց վերականգնել տարածքային ամբողջականությունը, բայց այնպես, որ փոքր էթնիկ խմբերը իրենց անվտանգ զգան... Բայց եթե նրանք վախեցնեն մարդկանց ՆԱՏՕ-ի ներկայությամբ, դա չի աշխատի», - ասել Կրեմլի ղեկավարը։
Պուտինը հավելել է, որ «չի սպասում նախագահ Բուշի արձագանքին» այս հարցի վերաբերյալ։ Մինչդեռ Բուշը պատասխանել է. «Ձեր մեջ ես հիանում եմ նրանով, որ դուք չեք ամաչում դա ասել ՆԱՏՕ-ին։ Հիանալի է։ Մարդիկ ուշադիր լսեցին և չկասկածեցին ձեր դիրքորոշման վրա։ Դա լավ ելույթ էր»։

Русский