Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ բոլորին, ներառյալ՝ արմատական ​​ձախ տականքներին․ Թրամփ

Blog Image

Շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ բոլորին, ներառյալ՝ արմատական ​​ձախ տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը ոչնչացնելու համա, գրել է Միցյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ բոլորին, ներառյալ՝ արմատական ​​ձախ տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը ոչնչացնելու համար, բայց ձախողվում են։ Մենք այլևս չունենք բաց սահմաններ, տղամարդկանց մասնակցություն կանանց սպորտին, տրանսգենդեր անձանց համընդհանուր հասանելիություն և թույլ իրավապահ մարմիններ։ Դրա փոխարեն մենք ունենք ռեկորդային ֆոնդային շուկա և կենսաթոշակային խնայողություններ, տասնամյակների ընթացքում ամենացածր հանցագործության մակարդակը, գնաճ չկա, իսկ երեկ՝ 4.3% ՀՆԱ, որը երկու միավորով ավելի է, քան սպասվում էր»,- նշել է ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում։

Թրամփն ասել է, որ մաքսատուրքերը ԱՄՆ-ին բերել են տրիլիոնավոր դոլարների աճ ու բարգավաճում, ինչպես նաև «պատմության մեջ ամենաուժեղ ազգային անվտանգությունը»։

«Մեզ կրկին հարգում են, գուցե ինչպես երբեք։ Աստված օրհնի Ամերիկա՛ն» գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Send