Միայն Միացյալ Նահանգները կարող է միջնորդել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Այնուամենայնիվ, Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը դեմ չի լինի այլ երկրների օգնությանը:
«Կարծում եմ՝ մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը կարող է դա անել: Եթե որևէ մեկը ցանկանում է փորձել, թող փորձի: Բայց երկու կողմերն էլ մեզ անընդհատ ասում են, որ, վերջին հաշվով, միայն մենք կարող ենք դա անել», - ասել է Ռուբիոն «Fox News»-ին տված հարցազրույցում:
Պետքարտուղարի խոսքով՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հայտարարել են, որ միայն Միացյալ Նահանգները կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը: Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվան և Կիեւը շուտով կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Русский