Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպումը տեղի է ունենում «Բհարաթ Մանդապամ» կոնվենցիաների և ցուցահանդեսների կենտրոնում։ Այն Հնդկաստանի ամենամեծ նմանատիպ կենտրոնն է։ Այն բացվել է 2023 թվականին՝ G20 գագաթնաժողովից առաջ։
Այսօր նախարարները կմասնակցեն երկու նիստերի։ Առաջին լիագումար նիստը կկենտրոնանա գլոբալ ու տարածաշրջանային հարցերի, իսկ երկրորդը՝ այս տարի նշվող BRICS-ի 20-ամյակի և կայունության, նորարարության, համագործակցության ու հավասարակշռված զարգացման խթանման համատեղ ջանքերի վրա։

Русский